Արքայազն Հարրին` “տարվա մարդ”
Բրիտանական “Tatler” ամսագիրը արքայազն Հարրիին “տարվա մարդ” է հռչակել` ռազմական համազգեստով նրա լուսանկարը տեղադրելով ամսագրի նոյեմբերյան համարի շապիկին:
Արքայազնին նվիրված 6 էջանոց հոդվածում ամսագիրը մանրամասնորեն ներկայացնում է նրա կենսագրության հիմնական փուլերը` բանակում ծառայելուց մինչեւ բարեգործական ակցիաների մասնակցելը, մարիխուանա ծխելը եւ մերկ լուսանկարները: “Tatler”-ը արքայազնին անվանում է “Մարտիկ-արքայազն` մեծ սրտով”: Հոդվածն ուղեցվում է նաեւ Հարրիի կյանքի տարբեր փուլերում արված լուսանկարներով:
Վերջին 20 տարվա ընթացքում արքայազն Հարրին դարձավ առաջին տղամարդը, ով հայտնվել է “Tatler” ամսագրի շապիկին: Արական սեռի նախորդ ներկայացուցիչը, ով 1992-ին է արժանացել այդ պատվին, նրա հայրն է եղել` արքայազն Չարլզը: Իսկ ահա Հարրիի եղբոր կինը` Քեյթ Միդլթոնը, արդեն 2 անգամ հայտնվել է “Tatler”-ի շապիկին` 2011-ին եւ 2012-ին: