21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Նիկիտա Սիմոնյանը` աշխարհի 2018 թվականի առաջնության դեսպան

Հայկական ֆուտբոլի լեգենդ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Նիկիտա Սիմոնյանը դարձել է 2018 թվականին Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի առաջնության դեսպանը, գրում է ТАСС գործակալությունը։

Սիմոնյանը, ով օրերս տոնեց ծննդյան 90-ամյակը, ասել է, որ իր համար հաճելի է նման պատվի արժանանալ։

«Կասկած չունեմ, որ աշխարհի առաջնության կազմակերպչական աշխատանքները լավ կանցնեն: Հույս ունեմ, որ հաջող հանդես կգա նաև Ռուսաստանի ազգային թիմը»,- ասել է Նիկիտա Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության խաղերը կկայանան 2018 թ. հունիսի 14-ից հուլիսի 15-ը Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Սարանսկ, Կալինինգրադ, Վոլգոգրադ, Սամարա, Սոչի, Դոնի Ռոստով, Եկատերինբուրգ, Սանկտ Պետերբուրգ, Կազան քաղաքներում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ