15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մոլորակում 450 մլն մարդ տառապում է հոգեկան հիվանդությամբ /վիդեո/

1992-ի հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության  համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ աշխարհում նշվում է հոգեկան առողջության համաշխարհային օր: Այս օրը հրատարակվում են միջազգային հոգեբուժականան կազմակերպությունների թեմատիկ ամսագրերը, կառավարական համակարգերին եւ առողջապահության օրգաններին կոչ է արվում մասնակցել միջազգային շարժումներին:

Առողջապահության միջազգային կազմակերպությունը հայտարարում է, որ մեր օրերում մոլորակում բնակվում է 450 մլն մարդ, ովքեր տառապում են հոգեկան հիվանդություններով:

Հոգեկան առողջության միջազգային օրվա նպատակն է կրճատել դեպրեսիվ խանգարումների, շիզոֆրենիայի, Ալցգեյմերի հիվանդության, թմրադեղային կախվածության, մտավոր հետամնացության տարածումը: Ի դեպ, նման հիվանդությունների աճին նպաստում են տեղեկատվական գերծանրաբեռնվածությունը, քաղաքական եւ տնտեսական աղետները, ինչպես նաեւ սթրեսները:

 

http://youtu.be/hhPscsvo9fU

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ