07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հոլանդիան պահանջում է դադարեցնել ԵՄ-ից Թուրքիային տրվող օգնությունը

Նիդերնլանդների խորհրդարանը սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած նիստի ժամանկ քննարկել է Թուրքիային առնչվող մի շարք հարցեր:

Մասնավորապես, ինչպես տեղեկացնում է BBC Türkçe լրատվակայքը,  գլխավոր ընդդիմությունը ներկայացնող «Սոցիալիստական կուսակցությունն» ու «Քրիստոնեական միություն» կուսակցությունը քննադատել են հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջումից հետո Թուրքիայում «իրավական պետության սկզբունքների անտեսումը»: Ինչից ելնելով կուսակցությունները առաջարկել են դադարեցնել Եվրամիությունից  (ԵՄ) ամեն տարի որպես թեկնածու երկիր Թուրքիային տրամադրվող տարեկան 600 միլիոն եվրոյի աջակցությունը:

Ներկայացված առաջարկը հաստատվել է խորհրդարանի կողմից: Առաջարկվել է նաև, որ Նիդերլանդների կառավարությունը ԵՄ-ում բարձրացնի Թուրքիային հատկացվող օգնության դադարեցման հարցը:

Խորհրդարանում հաստատվել է նաև մեկ այլ առաջարկ՝ կապված Նիդերլանդներում գործող մուսուլմանական մզկիթներին Թուրքիայի կրոնի նախարարության միջոցով հատկացվող նյութական օգնության դադարեցման հետ: Առաջարկին դեմ է քվեարկել 67, կողմ՝ 75 պատգամավոր:

Նույն նիստին Նիդերլանդների խորհրդարանում ներկայացվել է նաև «Թուրքիա-ԵՄ անդամակցության բանակցություններ դադարեցումը» նախատեսող առաջարկ: Սակայն կառավարության ներկայացուցիչները դեմ են քվեարկել այս նախագծին՝ պատճառաբանելով, որ այդ հարցը միայն Նիդերլանդների որոշմամբ չի կարող կարգավորվել:

Խորհրդարանի անդամները նշել են, որ առկա երկկողմ համաձայնությունների հիման վրա հնարավոր չէ միակողմանի որոշամամբ  դադարեցնել  Թուրքիայի հետ բանակցությունները: Այդ բանակցությունները կարող են շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան բավարարում է ներկայացվող չափանիշները:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ