07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը

93 տարեկանում մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը։ Նա օրեր առաջ ուղեղի կաթված էր ստացել եւ այդպես էլ չկարողացավ հաղթահարել այն։

«Նախկին նախագահը լքեց մեզ առանց տանջանքների, հրաշալի բժիշկները պայքարեցին նրա կյանքի համար, սակայն չկարողացան փրկել նրա կյանքը»,- հայտարարել է նրա փեսան՝ Ռաֆի Վալդմանը։

Նախկին նախագահի մահվան կապակցությամբ երկրում կառավարական հատուկ հանձնաժողով կստեղծվի։ Պերեսի մահվան կապակցությամբ ցավակցություններ են հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եւ այլոք։

2013 թվականից մինչև իր պաշտոնաթողությունը Շիմոն Պերեսը եղել է մոլորակի ամենատարեց գործող պետության ղեկավար։ Նա երկու անգամ ծառայել է որպես Իսրայելի վարչապետ, երկու անգամ որպես վարչապետի պաշտոնակատար և իր ավելի քան 66 տարիների քաղաքական կարիերայի ընթացքում եղել է Իսրայելի 12 կաբինետների անդամ: Պերեսը 1959-ի նոյեմբերին ընտրվել է Քնեսեթում, և բացառությամբ 2006-ի երեք ամիսների ընդմիջումից, և շարունակաբ(ար ծառայեց մինչև 2007 թվականը, երբ նա դարձավ երկրի նախագահ։

Նա տարբեր դիվանագիտական և ռազմական պաշտոններ է զբաղեցրել 1948 թվականի Արաբա-Իսրայելյան անկախության պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Նրա առաջին բարձրաստիճան պաշտոնը Պաշտպանության գլխավոր տնօրենի տեղակալ 1952-ին, Պաշտպանության գլխավոր տնօրեն՝ 1953 – 1959թթ:

Իր կարիերայի ընթացքում նա Քնեսեթում ներկայացրել է հինգ քաղաքական կուսակցություն, որոնցից երկուսի՝ Հավասարեցում և Աշխատանքային կուսակցությունների առաջնորդն էր։ 1994 թվականին Պերեսը Յիդզակ Ռաբինի և Յասեր Արաֆաթի հետ միասին, որպես Իսրայելի արտգործնախարար, Խաղաղ բանակցություններին մասնակցելու և Օսլոյի համաձայնագիրը ձևավորելու համար արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ