15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքական զինուժը անհապաղ պիտի լքի մեր տարածքը. Սիրիայի արտգործնախարար

Սիրիայի արտաքին գործերի նախարար Վելիդ Մուալիմը Նյու-Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում պահանջել է թուրքական զինուժի անհապաղ հեռացումը Սիրիայի տարածքից:

Միջանկյալ հիշեցնենք, որ օգոստոսի 24-ի վաղ առավոտյան Թուրքիայի բանակի ստորաբաժանումները լայնամասշտաբ գործողություն էին սկսել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից վերահսկվող Ջերաբլուս քաղաքում:  ԻՊ-ի զինյալներից Ջերալբուսը մաքրվելուց հետո թուրքական ստորաբաժանումները դեռևս չեն լքում Սիրիայի տարածքը: Թուրքայի կողմից իրականացվող նշյալ օպերացիան ստացել էր «Եփրատի վահան»  անվանումը:

Թուրքական «Mynet» լրատվական կայքը նշում է, որ Սիրիայի արտգործնախարարի գնահատմամբ` «Եփրատի վահան» գործողության ընթացքում ոտնձգություն է կատարվել Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ:

«Թուրքիան անհապաղ պետք է լքի մեր տարածքը»,- ասել է Սիրիայի արտգործնախարարը:

Հիշեցնելով Շվեյցարիայի Ժնև քաղաքում Սիրիայի կառավարության կողմից ստորագրված  հրադադարի և խաղաղ բանակցություններ անցկացնելու նպատակների մասին, նախարարը կողմերին կոչ է արել  հավատարիմ մնալ ստանձնած  պարտավորվածություններին:

Մուալիմը նաև անդրադարձել է ԱՄՆ-ի  օդուժի  կողմից Տեր Զոր քաղաքում սիրիական բանակին հարված հասցնելու փաստին: Ըստ նրա` դա խոսում է «Իսլամական պետություն»  (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության և ԱՄՆ-ի միջև գոյություն ունեցող գաղտնի համագործակցության  մասին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ