ՀԴԲ-ի կողմից հետախուզվող ահաբեկիչների մեջ առաջին անգամ կին է հայտնվել

ՀԴԲ-ն պատմության մեջ առաջին անգամ ծայրահեղ վտանգավոր ահաբեկիչների ցանկում ներառել է կնոջ` “Սեւերի ազատագրման բանակ” խմբավորման նախկին անդամ Ջոան Չեզիմարդին, ով դատապարտվել էր ոստիկանի սպանության համար, սակայն այնուհետեւ փախել էր Կուբա, տեղեկացնում է “Fox News”-ը:
Չեզիմարդիին հետախուզման մեջ հայտարարելու մասին ՀԴԲ-ն հայտարարել է մայիսի 2-ին` այդ հանցագործությունը կատարելուց ուղիղ 40 տարի անց: Այդ ժամանակ նա արդեն որոնման մեջ էր` որպես ահաբեկչական խմբավորման անդամ, սակայան չափազանց վտանգավոր հանցագործ չէր համարվում:
Չեզիմարդը Կուբա է մեկնել 1984-ին` բանտից փախուստ կատարելուց 4 տարի անց: Այնտեղ ամերիկուհին քաղաքական ապաստան է ստացել: ՀԴԲ-ի ցուցակներում նա գրանցված է 20 անունով: Նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ: Նյու Ջերսիի գլխավոր դատախազի խոսքով` Չեզիմարդին բերման ենթարկելու համար պարգեւ է նշանակված` 2 մլն դոլարի չափով: