Արքայի վերադարձը. Նիդերլանդները վերջ տվեց մայրիշխանությանը

Նիդերլանդների թագուհի Բեատրիսը իր վերջին ուղերձն է հղել ենթականերին եւ ժողովրդին` գահը ավագ որդուն` արքայազն Վիլհելմ Ալեքսանդրին հանձնելուց առաջ, տեղեկացնում է “Associated Press”-ը:
Իր ուղերձում Բեատրիսը կոչ է արել իր ծառայողներին աջակցել նոր միապետին: “Ներկա պահին իմ ամենամեծ ցանկությունն այն է, որ նոր միապետն զգա ձեր աջակցությունն ու վստահությունը”,-հայտարարել է թագուհին: Նա համոզմունք է հայտնել, որ 45-ամյա Վիլհելմ Ալեքսանդրը կանի այն ամենը, ինչը պարտավոր է անել լավ թագավորը:
Իշխանության փոխանցման պաշտոնական արարողությունը կկայանա այսօր: Գահից հրաժարվելուց հետո Բեատրիսը արքայադստեր տիտղոս կկրի:
Գահից հրաժարվելու իր մտադրության մասին Բեատրիսը հայտարարել էր հունվարի 28-ին` իր 75-ամյակի շեմին: Նման քայլի դիմելու պատճառները թագուհու տարիքն են եւ Նիդերլանդներում միապետության 200-ամյակի տարելիցը:
Բեատրիսը Նիդերլանդների թագուհին էր 1980-ից: Նա գահը ժառանգել էր մորից` Յուլիանայից: