17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Փարիզում գեյերի համար հարսանեկան սալոն կբացվի

Փարիզում` “Լուվրից” ոչ հեռու, մեկ օր շարունակ կգործի գեյերի համար նախատեսված աշխարհում առաջին հարսանեկան սալոնը` “The G-Day” անվանումով:

Սալոնը կգործի բուտիկի ձեւաչափով: Այնտեղ կներկայացվեն ֆրանսիացի հայտնի դիզայներների հարսանեկան ապրանքները, ինչպես նաեւ գործակալությունների, լուսանկարիչների եւ իմիջմեյքերների ծառայությունները: Այնտեղ հնարավոր կլինի ընտրել տղամարդկանց համար նախատեսված հարսանեկան կոստյումներ եւ զարդարանքներ արարողության համար: Ինչպես նշել են կազմակերպիչները, ներկայացվել են շուրջ 40 ֆրանսիական կազմակերպություններ, ընդ որում, տեղը չի բավականացրել բոլոր ցանկացողների համար:

Միասեռ զույգերի ամուսնությունների օրինականցմանն ընդառաջ բացվել են նաեւ այլ ֆիրմաներ, որոնք ծառայություն են մատուցում նորապսակ գեյերին: Օրիանկ`2 ֆրանսիացի փաստաբաններ կայք են բացել, որում ծառայություններ են առաջարկում գեյերի ապահարզանների համար: 

Հիշեցննք, որ ապրիլի 23-ին Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տվեց օրենքին, որը թույլատրում է միասեռ զույգերին պաշտոնապես գրանցել իրենց ամուսնությունները եւ երեխաներ որդեգրել:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ