25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անօրենները պիտի վտարվեն

Որդյակ, եթե իմ պատգամներն ու պատվիրաններն ընդունես եւ պահես դրանք հոգուդ մեջ, իմաստությունը պիտի հաճելի լինի քո ականջին, սիրտդ պիտի հաճույք գտնի գիտության մեջ, եւ դրանք, իբրեւ խրատ, պիտի ավանդես որդուդ:

Արդարեւ, եթե իմաստությունը քեզ մոտ կանչես եւ ձայնդ մտքի հանճարին ուղղես, փնտրես այն ընտիր արծաթի նման եւ, ինչպես գանձ, որոնես այն, այն ժամանակ կհասկանաս Տիրոջ երկյուղը, եւ դու կգտնես Աստծու գիտու­թյունը :

Տերն է տալիս իմաստությունը, եւ նրանից են բխում գիտությունն ու հանճարը. նա է արդարների համար փրկու­թյուն վերապահում եւ հովանի լինում նրանց ընթացքին, նա է պահպանում արդարների ճա­նապարհը եւ հաստատ դարձնում իրենից եր­կյուղ կրողների ուղին:

Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը եւ բոլոր շավիղներդ կուղղես դեպի բարին : Եւ երբ իմաստությունը մտնի սրտիդ մեջ, եւ գիտությունը ախորժելի լինի հոգուդ, այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ, եւ արդար մտքերը քեզ պիտի պահ­պանեն, որպեսզի փրկություն գտնես չար ճանապարհից եւ նենգախոս մարդուց:

Վա՜յ նրանց, ովքեր ուղիղ ճանա­պարհը թողած կգնան խավար ճանապարհով, ովքեր կուրախանան չարիքներ գործելով եւ կխնդան դեպի չարը խոտորվելով.

Ծուռ են լինելու նրանց ճանա­պարհները, եւ շավիղները խոտորնակ, նրանք պիտի փորձեն քեզ հեռացնել ուղիղ ճանապարհից եւ օտարացնել արդար խորհուրդներից:

Որդյակ իմ, թող քեզ չհասնեն չար խորհուրդներն այն մարդու, որ երիտասարդ ժամանակ թողել է ուսումը եւ մոռացել Աստծու ուխտը: Այդպիսին իր տունը դրել է մահվան մոտիկ,  իր շավիղները` դժոխքի մոտ, երկրա­ծինների հետ:

Բոլոր նրանք, ովքեր գնում են այդպիսիների հետ, հետ չեն դառնալու եւ եթե մինչեւ իսկ զղջան էլ՝ չեն հասնելու ուղիղ ճանապարհի եւ չեն ապրելու իրենց կյանքի տարիները:

Եթե նրանք բարի ճանապարհներով գնացած լինեին, դյուրին կգտնեին արդարության շավիղները, քաղցրաբարո մարդիկ պիտի լինեն երկրի բնակիչները, եւ արդարները պիտի ապրեն այնտեղ:

Իսկ ամբարիշտների ճանապարհները պիտի ջնջվեն երկրից, եւ անօրենները պիտի վտարվեն դրանից:

Առակներ 2

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ