03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Քալիֆորնիայում վրաերթի հետեւանքով հայ երիտասարդ է մահացել

Քալիֆորնիայում վրաերթի հետեւանքով հայ երիտասարդ է մահացել։

LA DailyNews-ի փոխանցմամբ, ոստիկանությունը պարզել է տղամարդու ինքնությունը, որը վրաերթի էր ենթարկվել եւ մահացել Շերման Օքսում։

Լոս Անջելես շրջանի քննչական ծառայության ներկայացուցիչ Էդ Ուինթերի փոխանցմամբ, մահացածը նույն քաղաքի 21-ամյա բնակիչ Արմեն Հախնազարյանն է։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 23-ի երեկոյան, ժամը 9։10-ին։ Սեւ գույնի Հոնդա Սիվիք մակնիշի մեքենան անցել է Ռիվերսայդ Դրայվի եւ Թայրոն փողոցի խաչմերուկով, ղեկին 17-ամյա դեռահաս է եղել։ Վրաերթից անմիջապես հետո վարորդը կանգնել է եւ մնացել տեղում։

Հետիոտնը փողոցն անցել է չսահմանված վայրում։ Նա հարվածից տեղում մահացել է։ Դեռահասին մեղադրանք են առաջադրել եւ հանձնել ծնողների հսկողությանը։ Դեպքի կապակցությամբ քննությունը շարունակվում է։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ