08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բոստոնի ահաբեկչության մեջ մեղադրվող Ջոհար Ցարնաեւը ձերբակալված է

Բոստոնի ահաբեկչության մեջ մեղադրվող Ջոհար Ցարնաեւին բերման են ենթարկել եւ ձերբակալել, հաղորդում է “BBC”-ն: 

Մարդիկ, ովքեր հետեւելիս են եղել ձերբակալման գործողությանը, ծափահարել են ոստիկաններին: Ըստ որոշ տվյալների` նա վիրավոր է: Վնասվածքը նա ստացել է ապրիլի 19-ի գիշերը` ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ, երբ սպանվել է նրա եղբայր Թամերլանը:

19-ամյա Ջոհար Ցարբաեւին ոստիկանները որոնում էին Բոստոնին ծայրամասերում: Ապրիլի 19-ի երեկոյան նրան տեսել էին Բոստոնի Ուոթերթաուն արվարձանի տներից մեկի բակում:

Ցարնաեւ եղբայրները մեղադրվում են ապրիլի 15-ին բոստոնյան մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության մեջ, որի արդյունքում 3 մարդ զոհվել է, ավելի քան 180-ը վիրավորվել էին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ