Ամերիկացիների տգիտությունը ողջ աշխարհին շփոթության է մատնել
Ամերիկացիները բազմիցս ապացուցել են, որ չեն “փայլում” աշխարհագրական գիտելիքներով: Օրինակ` մի անգամ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությունը (APEC) շփոթել էր Նավթ արտահանող երկրների կազմակերպության հետ (OPEC), մի ուրիշ անգամ Ավստրիան Ավստրալիա էր կոչել:
Այս անգամ չեխական ԶԼՄ-ներն ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել, որ Բոստոնի ահաբեկչության մեջ մեղադրվողները փախստականներ են …Չեխիայից: Իրականում խոսքը Չեչնիայի մասին է, որտեղից էլ Թամերլան եւ Ջոհար Ցարնաեւներն արտագաղթել են ԱՄՆ: Որոշ ամերիկացիներ “Չեչնիա” անվանումը հասկացել են որպես Չեխիայի Հանրապետության կրճատված տարբերակը:
“Twitter”-ում նույնիսկ հետեւյալ բովանադակությամբ հաղորդագրություններ են հայտնվել. “Հայրիկը էլեկտրոնային նամակներ է ուղարկում, որպեսզի ոչ ոք չմեկնի Չեխոսլովակիա”, “Եվ ի՞նչ է լինելու հիմա: պատերազմ Չեխիայի Հանրապետության հե՞տ”, “Ի՞նչ է Ամերիկան արել Չեխիային: Որտե՞ղ է ընդհանրապես գտնվում այդ Չեխիայի Հանրապետությունը”:
Սա դեռ ամենը չէ: Ղրղըզստան իր հերթին եւս խնդրում է բոստոնյան ահաբեկիչներին չասոցացնել իրենց երկրի հետ: Պարզվում է Ցարնաեւները նախկինում այս երկրում են բնակվել, սակայն 12 տարի առաջ տեղափոխվել են Դաղստան, որտեղից էլ արտագաղթել են ԱՄՆ:
Թամերլան եւ Ջահար Ցարնաեւներին ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչությունից հետո, երբ պարզվել է, որ տեսախցիկները ֆիքսել են` ռումբերը փողոցի աղբարկղերում տեղադրելու պահը: Եղբայրների հայրը մինչ օրս չի հավատում որդիների մեղավորությանը եւ համոզված է, որ նրանց “գլխին սարքել են”: Ցարնաեւ եղբայրներն ԱՄՆ-ի քաղաքացի են:
Կրկնակի պայթյունները Բոստոնում տեղի էին ունեցել ապրիլի 15-ին: Ահաբեկչության արդյունքում 3 մարդ զոհվեց, տուժել են ավելի քան 180-ը: Ապրիլի 19-ին հանցագործներին բերման ենթարկելու գործողության ժամաակ սպանվել է նրանցից մեկը` 26-ամյա Թամերլանը: 19-ամյա Ջոհարի որոնումները շարունակվում են: