Պայթյուն Գերմանիայում․ ահաբեկիչը մահացել է, կան վիրավորներ /վիդեո/
Գերմանիայի Անսբախ քաղաքում ռեստորաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում կա մեկ զոհ եւ 12 վիրավոր, նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Պայթյունը կազմակերպել Է մի 27-ամյա փախստական Սիրիայից, հենց նա էլ զոհվել Է միջադեպի ժամանակ:
Ներկայումս քննարկվում է ահաբեկչության վարկածը։ Պատահարի վայրում գտնվել Է զոհվածի ձեռքի հեռախոսը: Մոտ ժամանակներս այն կհանձնեն իրավապահ մարմիններին:
Երկրի ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ սիրիացին Գերմանիա Է ժամանել երկու տարի առաջ եւ դիմել՝ իրեն ապաստան տրամադրելու խնդրանքով: Մեկ տարի առաջ խնդրագիրը մերժվել Է։
Reuters-ը հաղորդում Է, որ տղամարդը հայտնի Է եղել ոստիկանությանը. նա երկու անգամ փորձել Է ինքնասպան լինել: