Շնության ոգին
Որովհետև նա շատերին է խոցոտել ու վայր գցել, և ամեն նրա սպանածները զորավոր էին: Դժոխքի ճանապարհներն են նրա տունը, որոնք իջնում են մահվան սենյակները: Առակաց 7.26,27
Առակաց 7-րդ գլխում խոսվում է շնության ոգու մասին, որ կուրացնում և կործանում է մարդկանց: Շատ կարևոր է իմանալ, թե ինչ վնասներ է հասցնում այդ ոգին, որն այսօր իր ազդեցությունն է տարածում ամենուրեք, հատկապես՝ հեռուստատեսության ու ինտերնետի միջոցով: Ինչո՞ւ է շնությունն այդքան տարածված, ինչո՞ւ է սատանան հենց այդ զենքն օգտագործում մարդկության դեմ:
Որովհետև դա այն ճանապարհն է, որով կարելի է սպանել ուժեղներին: Ուշադրություն դարձրեք, թե ինչ է գրված. «Որովհետև նա շատերին է խոցոտել ու վայր գցել, և ամեն նրա սպանածները զորավոր էին»:
Շնության ոգին չի կարող մարդուն վայր գցել, եթե սկզբից նրան չխոցոտի, այլ կերպ ասած՝ չքանդի այն հոգևոր հիմքը, որի վրա նա կանգնած է: Նա սկզբից մարդուն խոցոտում է, ուժասպառ անում, որից հետո վայր գցում ու սպանում:
Սիրելիներ, զգոն եղեք, ամուր կանգնեք այն ժայռի վրա, որն է Քրիստոսը: Ապաշխարե’ք և Հիսուս Քրիստոսի զորավոր անունով հաղթեք շնության ոգուն, այլապես այդ ոգին ձեզ վաղ թե ուշ վայր կգցի և կսպանի: Որքան ընտանիքներ է նա քանդել, որքան մարդկանց է հավիտյան կործանել: «Դժոխքի ճանապարհներն են նրա տունը, որոնք իջնում են մահվան սենյակները»: