Մեքենայի պայթյունի հետեւանքով հայտնի լրագրող է մահացել /ֆոտո, վիդեո/
Կիեւում մահացել է հայտնի լրագրող Պավել Շերեմետը։ Պայթել է մեքենան, որով լրագրողը աշխատանքի էր գնում։ Պայթյունը տեղի է ունեցել Կիեւի կենտրոնում։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, չի բացառվում, որ մեքենան պայթեցրել են։
Հարկ է նշել, որ Շերեմետը հայտնի լրագրող էր թե Ուկրաինայում, թե Ռուսաստանում։ Նա ժամանակին վարել է Ռուսական առաջին ալիքի լուրերի թողարկումը, սակայն վերջին 5 տարիներին ապրում ու աշխատում էր Կիեւում։