01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիսի հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի

Ֆրանսիայի Նիս քաղաքի Սուրբ Փիլիպոս հայկական եկեղեցում հանդիսապետությամբ Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի պատարագ է մատուցվել՝ ի հիշատակ հուլիսի 14-ին Նիսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Ինչպես հաղորդում է«Արմենպրես» -ը՝ վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, պատարագին մասնակցել են նաև Երուսաղեմի սուրբ Ղազարի հոսպիտալիերների միաբանության գլխավոր քարտուղար Ֆիլիպ Պիկապիետրան, Սուրբ Փիլիպոս եկեղեցու հոգևոր հովիվ հայր Գրիգոր Խաչատրյանը, Լոնդոնի սուրբ Մեսրոպ հայկական եկեղեցու հովիվ հայր Շնորհք Բաղդասարյանը, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, այլք:

Պատարագին մասնակցել է նաև ահաբեկչության ընթացքում վիրավորված 10-ամյա մի տղա, ով եկեղեցու երգչախմբի անդամ է:

Պատարագից հետո հավատացյալները արքեպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ շարժվել են Պրոմենադ դեզ Անգլեզ (անգլիական ճեմուղի), որտեղ և տեղի է ունեցել ահաբեկչությունը և աղոթել զոհվածների հոգիների համար:

«Մենք եկել ենք հարգանքի տուրք մատուցելու զոհերին և վկայելու մեր համերաշխության, սրտակցության մասին, կիսելու Նիսի բնակիչների ցավը: Հիշելը հավատի և դիմադրության քայլ է, քանզի դրանով ենք պահպանում կյանքի նկատմամբ հույսը»,- դիմելով հավաքվածներին՝ ասել է Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 84մարդ: Տասնյակ մարդիկ վիրավորվել են: Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա ահաբեկիչը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ