Առաքիչին սպանել են պատվերն ուշացնելու համար
Մեքսիկացի զույգն սպանել է պիցցայի առաքիչին միայն այն բանի համար, որ, իրենց կարծիքով, նա չափազանց ուշ է տեղ հասցրել իրենց պատվերը:
Հանցագործությունը կատարվել է Մեխիկոյից 140 կմ հեռավորության վրա գտնվող Տետլա քաղաքում: Երեկոյան ժամը 7-ին կինը զանգահարել է արագ սննդի ռեստորան եւ պիցցա պատվիրել: 40 րոպե անց, տեսնելով, որ պատվերը դեռեւս տեղ չի հասել, նա կրկին զանգահարում է եւ ասում, որ առաքիչը չի ժամանաել: Որոշ ժամանակ անց նա 3-րդ անգամ է զանգահարում` արդեն խիստ զայրացած:
Երբ առաքիչը վերջապես ժամանում է, տանտերերն սկսում են նրան ծեծել: Այնուհետեւ ներս են տանում եւ կապում աչքերը, ձեռքերը եւ ոտքերը: Գիշերվա ժամը 3-ին առաքիչը փորձում է փախչել, սակայն տանտերը նրան կանգնեցնելու նպատակով մի քանի անգամ դանակահարում է: Պարանոցի վնասվածքից էլ առաքիչը մահանում է:
Մարդասպանները դիակը նետել են աղբով լի տարաքը: Ոստիկաններն այն հայտնաբերել են սպանությունից 2 օր անց: