17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ահաբեկչություն Նիսում, զոհերի թիվը հասնում է 80-ի․ Ֆրանսիան կրկին սգի մեջ է /ֆոտո, վիդեո/

Ֆրանսիայի Նիս քաղաքում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ, ովքեր տոնում էին Ֆրանսիայում ազգային տոներից մեկը՝ Բաստիլի գրավման օրը, եւ բեռնատարի վարորդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, հայտնում է РИА Новости-ն։

Ահաբեկչության արդյունքում զոհերի թիվը հասնում է 80-ի, կան բազմաթիվ վիրավորներ։ Նշվում է, որ զոհերի թվում կան երեխաներ, նրանց մեծ մասն արտասահմանցներ են եղել։

Ականատեսները պատմել են, որ իրենց սկզբում թվացել է՝ բեռնատարի վարորդը վատ է զգում իրեն, բայց հետո հասկացել են, որ նա գիտակցաբար է մխրճվել մարդկանց մեջ։

«Նա կրակում էր, ակնհայտ էր, որ ցանկանում է հնարավորինս շատ մարդ սպանել»,- պատմել են ականատեսները։

Ահաբեկչին ոստիկանները ոչնչացրել են, պարզվել է՝ նա Թունիսի 31-ամյա բնակիչ է, մեքենան լի է եղել զինտեխնիկայով։

Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարված, մարդկանց հորդորում են առայժմ տներից դուրս չգալ։

CnXA1fnWcAACSWT CnWxhwfW8AQJUY0 1466327631

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ