22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է հայկական հարցերով հանձնախմբի նոր համանախագահներին

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նոր համանախագահների պաշտոնում Ջեքի Սփայերի և Դևիդ Վալադոյի նշանակվելու փաստը: Նրանք գործունեություն կծավալեն ներկայիս համանախագահներ Ֆրենկ Փալոնի և Ռոբերտ Դոլդի, ինչպես նաև հանձնախմբի փոխնախագահներ Ադամ Շիֆի և Դևիդ Տրոտի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը ողջունել է Սփայերին և Վալադոյին նոր պաշտոնում:«Մենք շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսմեններ Դոլդին և Փալոնին իրենց աշխատանքի համար և ակնկալում ենք աշխատել նոր համանախագահներ Սփայերի և Վալադոյի, ինչպես նաև փոխնախագահներ Շիֆի և Տրոտի հետ` աջակցելու հանձնախմբի աշխատանքներին»,- նշել է նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ