06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Պուտինն ու Օլանդը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը: Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Պուտինն Օլանդին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետության ղեկավարի, տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին:

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարները հույս են հայտնել, որ հանդիպմանը ձեռք բերված արդյունքները կնպաստեն խաղաղ գործընթացի առաջխաղացմանը եւ պայմանավորվել են ակտիվ շարունակել աշխատանքը խնդրի կարգավորման ուղղությամբ՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ