07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ֆրանսիայի կառավարությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստը

Ֆրանսիայի կառավարությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, «Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունները ժխտումը քրեականացնող օրենքի նախագծի» տեքստը՝ համապատասխանում է Հավասարության և քաղաքացիության օրինագծի տեքստին, որը քննարկվում է Ազգային ժողովում:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը ողջունել է կառավարության նախաձեռնությունը, որը համապատասխանում է Ֆրանսիայի նախագահի ստանձնած  հանձնառություններին: «Մենք հույս ունենք, որ օրենքի նախագիծը կընդունվի արդեն այս տարի: Ողջունում ենք բոլոր այն գործիչների հետևողական աշխատանքը, ովքեր սատարել են հայկական համայնքին անցած տարիների ընթացքում: Մենք կոչ ենք անում խորհրդարանական բոլոր ուժերին համախմբվել այս փոխհամաձայնեցված տեսքտի շուրջ»,- ասված է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհր դի հայտարարության մեջ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ