06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ռուսաստանցի կաթոլիկները Հայաստան են գալիս՝ Հռոմի պապի հետ միասին աղոթելու

Ռուսաստանից մի քանի խումբ ուխտավորներ կմասնակցեն այն պատարագին, որը Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունիսի 25-ին կմատուցի Գյումրիի Վարդանանց հրապարակում Հայաստան իր այցի շրջանակներում: Այդ մասին ասել է Մոսկվայում հայ կաթոլիկ համայնքի ավագ քահանա Պետրոս Եսայանը, գրում է РИА Новости-ն։

Մոսկվացիներից բացի, կաթոլիկների խմբեր կժամանեն Բրյանսկի, Կրասնոդարի, Սոչիի, Ադլերի եւ այլ քաղաքների հայկական համայնքներից: Հոգեւորականի խոսքով՝ այժմ Ռուսաստանում հայ երեք կաթոլիկ հոգեւորականներ են ծառայում:

Հռոմի պապը Երեւան Է ժամանելու հունիսի 24-ին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ