ՆԱՏՕ-ի ավիահարվածի հետեւանքով Աֆղանստանում 11 երեխա է զոհվել
Աֆղանական իշխանությունների եւ ականատեսների տվյալներով` ՆԱՏՕ-ի ավիահարվածի արդյունքում Աֆղանստանի արեւելքում 11 երեխա եւ մի կին են զոհվել, եւս 6-ը վիրավոր են, հաղորդում է “BBC”-ն:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հաստատել են, որ իրենք “աջակցություն” են ցուցաբերել այն բանից հետո, երբ Կունար նահանգում գրոհայինների հարձակման հետեւանքով ամերիկացի քաղաքացիական խորհրդական է զոհվել: Դաշինքը հայտարարել է, որ այլ զոհերի մասին տեղեկություն չունի:
Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը դատապարտել է խաղաղ բնակիչների սպանությունը: Վերջինիս ադմինիստրացիայի տարածած հայտարարության մեջ նա հրաման է ստորագրել ավիահարվածն արգելելու մասին այն շրջաններում, որտեղ քաղաքացիական բնակչություն է ապրում: