23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ուկրաինական ընդդիմությունը կրկին խոչընդոտել է ռադայի աշխատանքը /վիդեո/

Ուկրաինացի պատգամավորները պատրաստվում են հավաքվել ուկրաինական խորհրդարանում` ռադայում, մինչ ընդդիմության պատգամավորները կրկին արգելափակել են ռադայի ամբիոնը, հաղորդում է “Интерфакс”-ը:

Ներկա պահին 10 ընդդիմադիր պատգամավորներ արգելափակել են ամբիոնը եւ խորհրդարանի նախագահի եւ փոխնախագահի նստատեղերը: Ռեգիոնների կուսակցության պատգամավորներն արդեն նիստերի դահլիճում: 

“УДАР” կուսակցության պատգամավոր Վալենտին Նալիվայչենկոն հայտարարել է, որ հնարավոր է` խորհրդարանական մեծամասնությունը եւ ընդդիմությունը համաձայնության գան եւ սկսեն աշխատել: 

ընդդիմությունը ռադայի աշխատանքը խոչընդոտում է ապրիլի 2-ից` պնդելով իր պահանջների իրականացումը, որոնք մասնավորպես վերաբերում են Կիեւի քաղաքապետի ընտրությունների ամսաթիվը հաստատելուն, թոշակային բարեփոխումների չեղյալ հայտարարելուն եւ Նիկոլայ Ազարովի կառավարությանը անվստահության քվե ներկայացնելուն: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ