11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արգենտինայում ջրհեղեղի զոհ է դարձել 54 մարդ /վիդեո/

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում եւ նրա արվարձաններում տեղի ունեցած ջրհեղեղի զոհն է դարձել 54 մարդ, հաղորդում է “AFP”-ը: Ջրհեղեղի պատճառ դարձած հորդառատ անձրեւները դեռեւս շարունակվում են: 

Զոհերի մեծ մասը համալսարանական Լա-Պլատա քաղաքում է, որտեղ 2 օրվա ընթացքում տեղումների ռեկորդային քանակություն է թափվել` 40 սմ: Քաղաքի կեսը մնացել է առանց էլեկտրականության, խաթարված է հեռուստահաղորդակցությունը: 

Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշներն այցելել է աղետի գոտի: Նախագահը ծնունդով այդ քաղաքից է, նրա մայրը մինչ օրս բնակվում է Լա-Պլատայում: Քիրշների խոսքով` այն տունը, որտեղ բնակվում է նրա մայրը, առանց գազի եւ էլեկտրականության է մնացել, սակայն տարեց կինը հրաժարվում է լքել իր տունը: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ