15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Թալիբներին արգելել են առեւանգել մարդկանց

“Թալիբան” աֆղանական շարժման առաջնորդ մուլլա Օմարն արգելել է իր ենթականերին առեւանգել մարդկանց` գումար կորզելու նպատակով: Նրա խոսքով` իրենց շարժման գլխավոր նպատակը օտարեկրյա օկուպացիոն զորքերի դեմ պայքարելն է: 

Ինչպես  նշում է “The Nation”-ը, այս ուղերձում Օմար մուլլան առաջին անգամ է ընդունել “Թալիբան” շարժման անդամների` մարդկանց առեւանգումներին մասնակից լինելու եւ պատվերով սպանություններ կազմակերպելու փաստը: Մասնագետների խոսքով` դա կարող է կապված լինել Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի` նախօրեին արած հայտարարության հետ: Վերջինս Օմարին առաջարկել է մասնակցել 2014-ի նախագահական ընտրություններին: “Նա կարող է թեկնածու դառնալ եւ հնարավորություն տալ աֆղան ժողովրդին ընտրել իրեն”,-նշել է Կարզայը:

Մարդկանց առեւանգելու հրապարակային արգելքն էլ կարող է դառնալ թալիբների առաջնորդի նախընտրական քարոզչության առաջին քայլը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ