15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԻՊ-ը ցանկանում է ահաբեկչություն կազմակերպել ֆուտբոլի Ռուսաստան-Անգլիա հանդիպման ժամանակ․ զլմ-ներ

Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման զինյալները պատրաստվում են ահաբեկչություն իրականացնել Մարսելում՝ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնատի շրջանակներում Ռուսաստան-Անգլիա խաղի ժամանակ։ Ինչպես հայտնում է  “Звезда”-ն, նման տեղեկություններ են ստացել ոստիկանները՝ ահաբեկիչ Սալախ Աբդասլամի նոթբուքն ուսումնասիրելուց հետո։ Նշվում է, որ համակարգչում հայտնաբերել են հարձակման մանրամասն պլանը։

Այժմ Բրիտանիայի հատուկ ծառայությունները մտավախություն ունեն, որ չնայած Աբդասլամը ձերբակալվել է, նրա հանցակիցները կարող են փորձել իրականություն դարձնել այդ նախագիծը։

Ներկայումս բրիտանացի ու ֆրանսիացի ոստիկաններն աշխատում են տեղեկատվության ստուգման ուղղությամբ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ