Օբամային առաջարկել են “սեւ ցուցակում” ընդգրկել 240 ռուսների
Միջազգային հարցերով ՌԴ Պետդումայի հանձնախմբի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամինսիտրացիային է ուղարկվել 240 ռուսների ցանկը, որոնց նկատմամբ ենթադրվում է, որ ֆինանսկան եւ վիզային պատժամիջոներ են իրականացվելու “Մագնիտսկու օրենքի” համաձայն: Այդ մասին Պուշկովը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:
Նշենք, որ հունվարին նմանատիպ “սեւ ցուցակում”` այս անգամ ռուսական կողմի նախաձեռնությամբ կազմված, 60 չինովնիկներ են հայտնվել ԱՄՆ-ից, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են իրականացվել “Մագնիտսկու օրենքն” ընդունելու համար:
Օրենքն ԱՄՆ-ում ընդունվել է 2012-ի դեկտեմբերին: Ըստ դրա` մարդու իրավունքների խախտումներ կատարած ռուս պաշտոնատար անձանց մուտքը ԱՄՆ արգելվում է, ինչպես նաեւ այդ երկրի տարածքում սառեցվում են նրանց հաշիվները:
“Սեւ ցուցակը” վերջնականապես Սպիտակ տան կողմից կհաստատվի ապրիլի 13-ին: