04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ավստրիացին թռիչք է կատարել ստրատոսֆերայից /վիդեո/

Ավստրիացի պարաշյուտիստ Ֆելիքս Բաումգարտները թռիչք է կատարել ավելի քան 38 կմ բարձրությունից ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում, հաղորդում է “BBC News”-ը:

43-ամյա ավստրիացին բարձրացել է շուրջ 38 հազար 600 մետր` օդապարիկին ամրացված հատուկ զամբյուղի մեջ: Թռիչքի ժամանակ պարաշյուտիստը գերազանցել է ժամում 1100 կմ արագությունը: Ամբողջ թռիչքն իրականացվել է 2 րոպեից քիչ ժամանակում:

Նախկինում “թռիչքը տիեզերքից” անընդհատ հետաձգվում էր եղանակային վատ պայմանների պատճառով: Փորձնական թռիչքը 29 կմ բարձրությունից ավստրիացին կատարել է 2012-ի ամռանը:

Նախորդ նմանատիպ ռեկորդը սահմանվել է 1960-ին: Այդ ժամանակ 31 կմ բարձրությունից թռիչք է կատարել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի սպա Ջոզեֆ Քիթինգերը:http://youtu.be/vpB4SS5EbRQ

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ