01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Միմյանց են բախվել 100 ավտոմեքենաներ /վիդեո/

Ավստրիայի արեւմուտքում 100 ավտոմեքենաներ են բախվել միմյանց, որի հետեւանքով մեծ խցանում է առաջացել, հաղորդում է “BBC News”-ը: Վթարի հետեւանքով 1 մարդ է զոհվել, 12-ը վիրավոր են:

Առատ ձյան պատճառով մայրուղին պատվել է սառույցով, ինչը բարդություններ է առաջացրել վարորդների համար: Միմյանց են բախվել 60 ավտոմեքենա եւ 60 բեռնատար: Վթարի ենթարկված ավտոմեքենաների շղթան ձգվել է ավելի քան 2 կմ: 

Նախօրեին Ավստրիայի ճանապարհներին եւս մի քանի խոշոր վթարներ են տեղի ունեցել: Շտիրիա նահանգում 29 մարդ է տուժել ավտովթարի արդյունքում, որոնցից 6-ը ծանր վիրավոր են: 

Նույն իրավիճակն է նաեւ Սերբիայի եւ Հունգարիայի սահմանին, որտեղ 100-ավոր բեռնատարներ մնացել են խցանումների մեջ: Ձյան պատճառով բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել նաեւ հարեւան Խորվաթիայում եւ Ռումինիայում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ