14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Օբամայի գլխավոր թիկնապահն այսուհետ կին է

ԱՄՆ Գաղտնի ծառայության պետ է նշանակվել Ջուլիա Փիրսոնը: Ծառայության 150 տարվա պատմության մեջ առաջին անգամ պետության առաջին դեմքերի անվտնագության համար կին է պատասխանատու, գրում է “trud.ru”-ն:

Փիրսոնի թեկնածությունն առաջարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, այն Սենատի կողմից հաստատվելու ենթակա չէ: 

2013-ի փետրվարին ծառայության նախկին ղեկավար Մարկ Սալիվանը հրաժարական տվեց: Նա այդ պաշտոնն զբաղեցնում էր 2006-ից: 53-ամյա Փիրսոնը մինչ այժմ զբաղեցնում էր գաղտնի ծառայության շտաբի պետի պաշտոնը: Նա իր կարիերան վարչությունում սկսել է 30 տարի առաջ` որպես գործակալ Մայամիում:

ԱՄՆ Գաղտնի ծառայությունն զբաղվում է նախագահի եւ նրա ընտանիքի, ինչպես նաեւ ամերիկյան պետության նախկին ղեկավարների անվտանգությամբ: Բացի այդ, այն պայքարում է ամերիկյան արժույթի եւ պետական պարտատոմսերի կեղծման դեմ: 2003-ից ծառայությունը ֆինանսների նախարարության ստորաբաժանում է համարվում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ