27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Միասեռականների դեմ ակցիայի մասնակիցներին Փարիզում ցրել են` մահակներով եւ արցունքաբեր գազով /ֆոտո//վիդեո/

Փարիզում տեղի է ունեցել զանգվածային բողոքի ակցիա` միասեռ ամուսնությունների դեմ, որի մասնակիցներին ոստիկանները ցրել են մահակներով եւ արցունքաբեր գազով: Ակցիայի կազմակերպիչները պնդում են, որ մասնակիցների թիվը մեկուկես մլն-ի է հասել, ոստիկանության մոտ այլ թիվ է` 300 հազար, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը:

Առայժմ տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում, 2 մարդ ձերբակալվել է: 

Ցուցարարները մասամբ դժգոհում են փետրվարի կեսերին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից հավանության արժանացած օրինագծից, ըստ որի հոմոսեքսուալ զույգերը կարող են երեխա որդեգրել: Ապրիլի սկզբին օրինագիծը կքննարկվի նաեւ Սենատում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ