04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայոց մշակույթի գտածոները վերագրվել են հնագույն Թուրքիային

 “Հանուն Հայաստանի” ՀԿ նախագահ Գայանե Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է աշխարհի թանգարաններում հայոց  պատմության հետ առնչվող արժեքները` այլ ազգերի մշակույթին վերագրելու հարցին:

Մասնավորապես, Բրիտանական թանգարանում ցուցանմուշների  մեջ կան հին Ուրարտական շրջանի  գտածոներ,որոնց ներկայացնող ցուցատախտակին գրված է հնագույն Թուրքիա:

Կանադահայ Գագիկ Անջելոի և Զեփյուռ Բատիկյանի նախաձեռնությամբ ստորագրահավաք է անցկացվում նաև ֆեյսբուքում:

Նախաձեռնության հեղինակները հույս ունեն այդ կերպ վերականգնել պատմական ճշմարտությունը: Գայանե Գևորգյանը միանալով ստորագրահավաքին` առաջարկում է  նույնպիսի աշխատանք  անել բոլոր թանգարանների հետ կապված: “Օրինակ, Նյու Յորքի Մետրոպոլիտան թանգարանում Ուրարտուն ներկայացվում էր որպես թագավորություն “Թուրքիայի արևելքում և Իրանի հյուսիս-արևմուտքում”… Խայտառակության աստիճանը տեսեք` գոնե ՀՀ-ն նշված չի, թեպետ հետագա տեքստում Ուրարտուի կարևոր հուշարձանների շարքում նշված էր Կարմիր Բլուրը: Բոստոնում էլ նման վիճակ էր… Ու սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ում կան մեծ թվով հայագիտական ամբիոններ…”,-գրել է Գ. Գեւորգյանը:

Նշենք, որ ստորագրությունները միանգամից կցվում են Բրիտանական թանգարանի կայք-էջին եւ այս պհի դրությամբ կա 10 հազար ստորագրություն:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ