15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լավրովը և Քերին քննարկել են ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի առնչությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

«Սերգեյ Լավրովը և Ջոն Քերին մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի մի շարք հարցերի առնչությամբ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Կողմերը քննարկել են նաև  Ուկրաինայում տիրող իրավիճակը: Լավրովն ընդգծել է Օդեսայում 2014թ. Մայիսին տեղի ունեցած ողբերգության հետաքննությանը հասնելու անհրաժեշտությունը: Ընդգծվել է, որ մինսկյան  համաձայնագրերի լիարժեք կատարմանն այլընտրանք չկա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ