06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մոսկվան հնարավոր է համարում Հայաստանի եւ Ադրբեջանի զինվորականների միջեւ շփումների շարունակումը. Լուկաշեւիչ

Ռուսաստանը հնարավոր է համարում Հայաստանի եւ Ադրբեջանի զինվորականների միջեւ շփումների շարունակումը, բարձր մակարդակի հանդիպման շուրջ բանակցություններ չկան: Նման հայտարարություն է արել ԵԱԿՀ-ին առընթեր ՌԴ մշտական ն երկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, գրում է ТАСС գործակալությունը։

«Դեռեւս ես չեմ լսել նման հանդիպման նախապատրաստման մասին՝ հաշվի առնելով, որ լարվածության սրացում է տեղի ունեցել հակամարտության գոտում: Դա լրջորեն հետընթացի է հանգեցրել կողմերի միջեւ ուղղակի երկխոսության գործընթացը։ Այդուհանդերձ, Ռուսաստանի միջնորդությամբ հաջողվեց դադարեցնել դիմակայությունը: Ավելի շուտ խոսքը վերաբերելու է զինվորականների միջեւ շփումների շարունակմանը»,- ասել է նա:

Լուկաշեւիչը հայտարարել Է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները կարող են զեկույցով հանդես գալ ԼՂ հակամարտության գոտու իրադրության վերաբերյալ: «Համանախագահներն ապրիլի 20-ին եղել են գործող նախագահի մոտ, զեկուցել իրադրության մասին, ապրիլի 6-9-ին նրանք եղել են տարածաշրջանում: Սպասվում Է, որ նրանք կարող են հետագա գործողությունների մասին զեկույց ներկայացնել Վիեննայում»,- հավելել Է ԵԱԿՀ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ