10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը նախագահի թեկնածուներից ոչ մեկին չի սատարի

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հայտարարել է, որ նոյեմբերի 6-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում 2 թեկնածուներից ոչ մեկին չի սատարի` ոչ դեմոկրատ Բարաք Օբամային, ոչ էլ հանրապետական Միթ Ռոմնիին, տեղեկացնում է “Երկրամասը”:

Հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանն իր հայտարարության մեջ նշել է, որ չնայած Կոնգրեսում, նահանգների կառավարություններում, ԶԼՄ-ներում եւ քաղաքացիական հասարակությունում գրանցված առաջընթացին, հայերի հարցերով ԱՄՆ-ի դաշնային քաղաքականությունը գործադիր իշխանության մակարդակով, ցավոք, շարունակում է մնալ Անկարայի եւ Բաքվի գերին:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ հանձնախումբը պատրաստ է ԱՄՆ հայ համայնքի հայացքների եւ արժեքների հետ ծանոթացնել ընտրություններում հաղթանակած թեկնածուին եւ կշարունակի սերտորեն համագործակցել Սպիտակ տան, Ազգային Անվտանգության եւ Պետքարտուղարության հետ` հայկական հարցերն օրակարգում պահելու նպատակով:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ