08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Նորընտիր Հռոմի պապը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Նորընտիր Հռոմի պապ Ֆրանցիսկը մի քանի տարի առաջ կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը, կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նման հայտարարությամբ հանդես է եկել 2006-ին իր հայրենիք Արգենտինայում` Հայոց ցեղասպանության 91-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ:

Ֆրանցիսկը, ով այն ժամանակ Բուենոս-Այրեսի արքեպիսկոպոսն էր, Հայոց ցեղասպանությունը որակել է որպես “ծանր հանցանք մարդկության եւ հայ ժողովրդի դեմ` իրագործված Օսմանյան կայսրության կողմից” եւ կոչ է արել Անկարային ճանաչել այն:

1,2 մլրդ կաթոլիկների նոր առաջնորդը, ով  266-րդ Հռոմի պապն է, արդեն շնորհավորանքներ է ստանում համաշխարհային առաջնորդներից, այդ թվում` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնից, Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյից, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյից, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բարոզոյից, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից:

Ֆրանցիսկն առաջին Հռոմի պապն է Լատինական Ամերիկայից, չնայած այն փաստին, որ ամենամեծ թվով կաթոլիկները հենց այստեղ են բնակվում, մասնավորապես` Բրազիլիայում եւ Մեքսիկայում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ