12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանը դիրքերը բարելավել է․ հրապարակվել է «Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է ամենամյա զեկույցը՝ մամուլի ազատության վերաբերյալ։

Այս տարվա զեկույցի համաձայն՝ Հայաստանը 4 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը։ Այս տարի Հայաստանը 74-րդ տեղում է, իսկ նախորդ տարի 78-րդում էր։

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում տպագիր լրատվամիջոցները բազմազան են, հետաքննական լրագրությունը բավական զարգացել է, սակայն հեռարձակվող զլմ-ներում միակարծությունը շարունակվում է։

Զեկույցի համաձայն՝ ամենից ազատ մամուլ ունեցող երկրներն են՝ Ֆինլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան։

Հարեւան երկրներից Վրաստանը 65-րդ հորիզոնականում է, Իրանը՝ 169-րդը։ Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց դիրքերն ավելի են վատացրել, Թուրքիան 151-րդն է, Ադրբեջանը՝ 163-րդը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ