28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքիան Հայաստանի համար երկրորդ ճակատ էր պատրաստում․ քրդական աղբյուր

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջին ռազմական էսկալացիայի առաջին օրը քրդական Ekurd Daily-ում հոդված հրապարակվել, որում խոսվում էր Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագծերից՝ կապված Հայաստանի հետ, գրում է inonews.info-ն։

Որոշ ժամանակ անց հոդվածը հանվել է, սակայն չնայած դրան, սքրինշոթերը պահպանվել են։

«Քրդական աղբյուր՝ Թուրքիան Հայաստանի համար երկրորդ ճակատ էր պատրաստում

Հրապարակվել է 2016-ի ապրիլի 2-ին։

Քրդական Բարձրագույն Խորհրդի մեր աղբյուրի համաձայն ադրբեջանական վերջին ագրեսիան Ղարաբաղում պատահական չէր եւ հեռահար նպատակներ ուներ։

Դեռեւս 2015-ի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ կոնֆեդենցիալ համաձայնություն է կնքել՝ 2016-ի սկզբում Հայաստանի դեմ համատեղ ռազմական օպերացիա անելու մասին։

Առաջին փուլում ադրբեջանական ռազմական ուժերը, Լեռնային Ղարաբաղում Հայաստանի կողմից հրադադարի խախտման պատրվակով պետք է հարձակվեին եւ հասնեին Ջելբաջար-Զիվել-Ջերմուկ։ Այդպիսով, Ադրբեջանը պետք է իր հսկողության տակ առներ Հայաստանի հետ սահմանը՝ Ջերմուկի շրջանից, եւ Թուրքիայի համար երկրորդ փուլի հնարավորություն ստեղծեր։

Երկրորդ փուլը պետք է լիներ թուրք զինյալների կողմից Գյումրիում ՌԴ 102 ռազմաբազայի շրջափակումը։ Թուրքիան պետք է բուն Երեւանի համար վտանգ ներկայացներ՝ զրկելով Ռուսաստանին օգտագործել իր ռազմաբազան Գյումրիում․․․

Նմանատիպ օպերացիաներ Թուրքիան նախկինում իրականացրել է Իրաքում եւ Սիրիայում։

 

Մեր աղբյուրը տեղեկացնում է,  որ թուրք-ադրբեջանական պլանները չիրականացան, քանի որ Ադրբեջանը չկարողացավ հասնել Հայաստանի սահմանին։ Հիմնական խնդիրը դարձավ այն, որ հայկական զինուժը մեծ հակահարված հասցրեց ադրբեջանցիներին․․․»։

0_15dace_3c170709_orig

0_15dacd_604df3f7_orig

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ