25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հռոմի պապի ընտրության օրը նշանակված է

Նոր Հռոմի պապի ընտրության կոնկլավը նշանակված է երեքշաբթի` մատի 12-ին, գրում է “Утро.ru”-ն: 

Քվեարկությանը կմասնակցեն 80 տարեկանից ցածր բոլոր կարդինալները: 115 կարդինալները Սիքստինյան կապելլայում կքվեարկեն օրական 4 անգամ այնքան ժամանակ, մինչեւ որ թեկնածուներից մեկը չհավաքի ձայների անհրաժեշտ քանակությունը` 2/3-ը` պլյուս մեկ ձայն: Քվեաթերթիկները քվեարկությունից հետո այրվում են եւ Սիքստինյան կապելլայից սու ծուխ է բարձրանում: Երբ թեկնածուներից մեկն ստանում է ձայների անհրաժեշտ քանակը, ծուխը սպիտակ է դառնում հատուկ ներկանյութի շնորհիվ, որն ավելացնում են կրակին: Այդ կերպ գործընթացին հետեւողները հասկանում են` որոշումն ընդունված է, թե ոչ:

Ինչ վերաբերում է հավանական թեկնածուներին, ապա նրանց թվում նշում են Միլանի արքեպիսկոպոս Անջելո Սկալուին, կարդինալներ Ֆրենսիս Արինզեին` Նիգերիայից եւ Փիթեր Թերքսոնին` Գանայից, ինչպես նաեւ կանադացի կարդինալ Մարկ Ուելլին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ