25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Մոլդովայի կառավարությունը հրաժարական է տվել

Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին ընդունել է կառավարության հրաժարականը: Նախարարների կաբինետի հրաժարականի պատճառ է դարձել 3 օր առաջ խորհրդարանի կողմից նրան ներկայացված անվստահության քվեն, գրում է “РБК”-ն:

Մոլդովայի օրենսդրության համաձայն` այժմ նախագահը պետք է խորհրդակցություններ անցկացնի կառավարության նոր կազմ ձեւավորելու համար, որից հետո խորհրդարանն առնվազն 2 հնարավորություն կունենա 45 օրում նոր կաբինետը հաստատելու համար: Հակառակ դեպքում նախագահը խորհրդարանը ցրելու իրավունք կստանա:

Անվստահության քվեի նախաձեռնող կոմունիստական կուսակցությունն իր որոշումը բացատրել է նրանով, որ կառավարությունը լիովին կառումպացված է, ինչպես նաեւ մեղադրել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների քրեական գործունեություն ծավալելու մեջ: Արյդունքում` կառավարության հրաժարականին կողմ են քվեարկել 101 պատգամավորներից 54-ը: Սահմանադրության համաձայն` նման որոշման համար բավական է 51 պատգամավորների ձայնը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ