21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Չի կարելի թույլ տալ ԼՂ խնդրի հերթական սրումը․ Իգոր Պոպով

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ չի կարելի թույլ տալ ԼՂ շփման գծում լարվածության հերթական սրումը, գրում է РИА Новости-ն։

«Այսօր մենք՝ համանախագահներս, ստեղծված իրավիճակը քննարկել ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հանդիպում ենք ունեցել Պաշտպանության նախարարությունում, իմացել ենք Ադրբեջանի ղեկավարի ու պաշտպանության նախարարի կարծիքները։ Մենք այն եզրահանգմանն ենք եկել, որ չի կարելի թույլ տալ շփման գծում լարվածության հերթական էսկալացիա», – ասել է Պոպովը։

Նա ասել է, որ դեռ վաղ է իրավիճակին գնահատականներ տալ։

«Մենք ավելի վաղ հանդես ենք եկել շփման գծում լարվածության վերաբերյալ հայտարարությամբ։ Կարծում եմ, որ դեռ վաղ է գնահատական տալ տեղի ունեցածին»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ