Ոստիկաններին արգելել են դաջվածքներ անել
Լոնդոնի ոստիկանպետն արգելել է իր ենթականերին դաջվածքներ անել մարմնի երեւացող մասերին` ձեռքերին, պարանոցին եւ դեմքին: Նրանք, ովքեր արդեն ունեն նման դաջվածքներ, պարտավոր են մինչեւ նոյեմբերի 12-ը ցույց տան դրանք դատարանում, հակառակ դեպքում` նրանք կհեռացվեն աշխատանքից:
Ոստիկանապետի խոսքով` մարմնի վրայի դաջվածքները, որոնք հնարավոր չէ թաքցնել համազգեստի տակ, “վնասում են ոստիկանների մասնագիտական իմիջին”: Ղեկավարությունը հայտնել է, որ իրենք հաճախ են բողոքներ ստանում բնակիչներից: Վերջիններիս կարծիքով` դաջվածքներով երիտասարդ ոստիկանները նման են “ավազակների”:
Ոստիկանապետի որոշումը սակայն քննադատության է արժանացել Անգլիայի եւ Ուելսի Ոստիկանների Ֆեդերացիայի նախագահի կողմից, ով հայտարարել է, որ մեծ քանակությամբ դաջվածքներ ունեն զինվորականները, ովքեր ոստիկանությունում “արժեքավոր կադրեր են”: