25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

“Մոտ եկեք եւ կզգաք ջերմությունը”. Պուտինը` լրագրողին

Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Ֆրասնուա Օլանդը պաշտոնական այցով Մոսկվա է մեկնել, գրում է “МК.ru”-ն: Կրեմլ ժամանած լրագրողներին առաջին հերթին հետաքրքրող հարցն այն էր` արդյոք նրանց առաջին հանդիպումից հետո ՌԴ նախագահի հարաբերությունները ջերմացել են ֆրանսիացու հետ, ով իր նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր “խաղաղեցնել” Պուտինին: Բանակցությունների արդյունքում ստորագրվել է 11 փաստաթուղթ` տարբեր ոլորոտներում համագործակցության հեռանկարներով:

Այդ ողջ ընթացքում Պուտինը եւ Օլանդը գրեթե չեն նայել միմյանց` յուրաքանչյուրն ընթերցելով  փասատաթղթի իր տարբերակը: Սակայն նրանց հայացքներում սառնություն էլ չի նկատվել: Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե նախագահներն անկեղծ են զրուցում, սակայն ինքը ջերմություն չի զգում, Պուտինը պատասխանել է. “Մոտ եկեք եւ կզգաք”:

Ի դեպ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշն զգալիորեն ընկել է` “TNS Sofres”  կազմակերպության անցկացրած հարցումների համաձայն: Ըստ ԶԼՄ-ների` Օլանդը վերջին 30 տարվա ընթացքում Ֆրանսիայի ամենացածր վարկանիշով նախագահն է:

Հարցումներն անց են կացվել փետրվարի 21-25-ը: Արդյունքները ցույց են տվել, որ նախագահին վստահում է հարցվածների շուրջ 30 տոկոսը: Միայն նրանք են կարծում, որ նա կհաղթահարի այն խնդիրները, որոնք կանգնած են պետության առջեւ: Վարչապետ Ժան-Մարկ Էյրոյին ավելի քչերն են վստահում` 28 տոկոսը:

Հիշեցնենք, որ Ֆրանսուա Օլանդը պաշտոնապես զբաղեցրեց Ֆրանսիայի 24-րդ նախագահի պաշտոնը 2012-ի մայիսի 15-ին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ