Ես չեմ գնա մի երկիր, որտեղ հերոսացնում են մարդասպանին. Վ. Բուայե

“Չեմ նահանջելու եւ շարունակելու եմ իմ պայքարը: Ամեն օր էլ մի նոր օրինագիծ եմ ներկայացնելու”,-“Ջիհան” գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծեր ներկայացրած Վալերրի Բուայեն:
Խոսելով իրեն ուղղված բազմաթիվ սպառնալիքներից` պատգամավորը հայտնել է, որ երբեք էլ չի այցելի Թուրքիա, նույնիսկ եթե կառավարությունն ապահովի իր անվտանգությունը: Նա հավելել է, որ “Թուրքիան Եվրոպայի մաս չէ եւ Եվրոպայի մաս եղել է միայն Կոստանդնուպոլիսը”:
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ինքն Ադրբեջանում անցանկալի մարդ է հայտարարված, Բուայեն ասել է, որ ինքը չի գնա մի երկիր, որտեղ հերոսացնում են մարդասպանին: Նա ընդգծել է, որ Ադրբեջանն իր նավթադոլարներով ուզում է խաբել միջազգային հանրությանը` Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ: