17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բերլուսկոնին ընդունեց պարտությունը

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին ընդունել է խոհրդարանական ընտրություններում ձախ ցենտրիստների հաղթանակը` Պիեռ Լուիջի Բերսանիի գլխավորությամբ, գրում է “РБК” կայքը: Այժմ Բերլուսկոնին խոստացել է մտածել հաղթողների հետ կոալիցիա ձեւավորելու մասին: Նա հայտնել է, որ հաստատ կոալիցիա չի կազմի ցենտրիստների հետ, որոնց ղեկավարում է վարչապետի պաշտոնում իրեն փոխարինած Մարիո Մոնտին:

Սենատի ընտրություններում ձախերին հաջողվել է առաջ անցնել նաեւ աջերից` 1 տոկոսով: Սակայն չնայած դրան, այդ պալատում մեծամասնությունը կրկին կպատկանի Բերլուսկոնիի կուսակցությանը, քանի որ ժողովը կազմվում է ոչ միայն համազգային, այլ նաեւ տարածքային ընտրությունների հիման վրա:

Դիտորդները կարծում են, որ ընտրությունների նման արդյունքներով Իտալիային քաղաքական ճգնաժամ կարող է սպառնալ, քանի որ կուսակցությունների համար ծայրահեղ դժվար կլինի երկխոսություն վարել: Ձախ ցենտրիստների կոալիցիային եւ Մարիո Մոնտիի կուսակցությանը հնարավոր է, որ հաջողվի դաշինք կազմել խորհրդարանում, սակայն Բերլուսկոնիի ղեկավար աջ ցենտրիստների կոալիցիան ամեն դեպքում բավականին տեղեր է զբաղեցնում խորհրդարանում, որպեսզի արգելափակի առաջարկությունները կամ օրինագծերը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ