01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին գլխավոր կիբեր-թշնամի է համարում

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին, Իրանին եւ Չինաստանին ներառել է դաշինքի անդամ-երկրների գլխավոր կիբեր-հակառակորդների թվին, հաղորդում է “Коммерсантъ”-ը: 2012-ի նոյեմբերի 13-16-ը ՆԱՏՕ-ի երկրները կանցկացնեն “Cyber Coalition” ռազմական վարժանքերը, որոնց շրջանակներում կմշակվի դաշինքի երկրների վրա հնարավոր կիբեր-հարձակումների եւ պատասխան հարվածների սցենար:

Ըստ այդ սցենարի` գրոհի են ենթարկվում Հունգարիան եւ Էստոնիան: Ռուսաստանն իր հերթին եւս սկսել է պատրաստվել հնարավոր կիբեր-պատերազմին: ՌԴ ՊՆ-ը  հակավիրուսային համակարգերի մշակման, ցանցային պաշտպանական միջոցների եւ օպերացիոն համակարգերի պաշտպանության տենդեր է հայտարարել:

Նմանատիպ աշխատանքներ են տարվում նաեւ ԱՄՆ-ում: Ամեն տարի այս երկիրը տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսում կիբեր-անվտանգության ապահովման համար: Ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի 28 անդամ-երկրների ծախսերն այս ոլորտում առաջիկա տարիներին մի քանի միլիարդ դոլարի կհասնեն:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ