27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հունաստանում 24 ժամով դադարեցվել են բոլոր տեսակի աշխատանքները

Հունաստանում 24 ժամյա համընդհանուր գործադուլ է սկսվել, հաղորդում է “Reuters”-ը: Ակցիան կոչված է կանգնեցնել կյանքը երկրում` դրանով ցույց տալով կառավարությանը տնտեսության ոլորտում հետագա խիստ քայլերի անընդունելիությունը: Գործադուլի կազմակերպիչները երկրի գլխավոր պրոֆմիություններն են`  “ADEDY”-ը եւ “GSEE”-ը, որոնք միավորում են շուրջ 2 մլն մարդ, այսինքն` Հունաստանի աշխատուժի մոտ կեսը: Այսօր նավահանգիստներից դուրս չեն եկել նավերը, խախտված է Աթենքի տրանսպորտային երթեւեկությունը, հիվանդանոցներում աշխատում են միայն արտակարգ իրավիճակների ծառայությունները, փակ են մի շարք պետական հաստատություններ եւ խանութներ:

Մեկ տարվա ընթացքում սա արդեն 4-րդ նմանատիպ գործադուլն է Հունաստանում: Նախատեսված է նաեւ բողոքի երթ, որը կավարտվի ցույցով` խորհրդարանի մոտ: Քանի որ նման ցույցերի դեպքում արդեն բախումներ են եղել ոստիկանների եւ դժգոհ հույների միջեւ, խորհրդարանի շենքի մոտ մետաղական պատնեշներ են տեղադրված, իսկ տարածքը հսկվում է շուրջ 4 հազար ոստիկանների կողմից:

Հունաստանը հաղթահարում է ամենածանր տնտեսական ճգնաժամը 2-րդ Համաշխարհային պատերազմից հետո: Աթենքը բանակացություններ է վարում ԵՄ-ան, ԱՄՀ-ի եւ Եվրոպայի կենտրոնական բանկի հետ, որպեսզի նոյեմբերին ստանա հերթական օգնությունը` 31,5 մլրդ եվրոյի չափով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ