01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Պահպանեք երեխաներին․ Facebook-ում մանկապիղծների խմբեր են հայտնաբերել

Մանկապիղծներն օգտագործում են Ֆեյսբուքի խմբերը, որպեսզի երեխաների անպատշաճ լուսանկարներ հրապարակեն եւ փոխանակեն։ Սա պարզել են ВВС-ի լրագրողները՝ հետաքննության արդյունքում։

Նրանք հայտնում են, որ այս կայքի կարգավորումները թույլ են տալիս նման խմբավորումներն անտեսանելի դարձնել օգտատերերի մեծամասնության համար, իսկ դրանց պարունակությունը կարող են տեսնել միայն խմբի ադամները:

Անգլիայում երեխաների գործերով լիազոր Էնն Լոգֆիլդն ասել է, որ Facebook-ն այնքան էլ լավ չի ուսումնասիրում, թե ինչեր են կատարվում խմբերում եւ բավարար չափով չի ապահովում երեխաների պաշտպանությունը։

Հետաքննության ընթացքում լրագրողները բացահայտել են, որ տղամարդկանց կողմից ստեղծված մի քանի գաղտնի խումբ կա, որոնցում տեղադրված են անչափահասների պոռնոգրական և էրոտիկ լուսանկարներ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ